Arminfo.info


Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:21

Արմինֆո.Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնը 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝

"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 15:30

Արմինֆո.«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ Գալստանյանի կողմից հանցագործության մասին հաղորդումը:

Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:24

Արմինֆո.Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության շրջանակում այս տարի մրցույթի 100 մասնակիցների և մարզիչների համար կանցկացվեն երկամսյա ինտենսիվ դասընթացներ։

Ակադեմիան CaseKey 2024-ի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարևորելով CaseKey-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը կօգնեն մրցույթի մասնակիցներին ավելի լավ հասկանալու բիզնես խնդիրները ու նոր նշաձող կսահմանի մրցույթի համար։

Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար "40+10" աջակցության ծրագրին
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 17:47

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով:

Ադրբեջանը զինում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 11:53

Արմինֆո.Ադրբեջանը զինում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Համացանցում ապացույցներ են հայտնվել ադրբեջանական կողմից Ուկրաինային 82 միլիմետրանոց ականների մատակարարման վերաբերյալ:

Իշխանության կուսակցության պատգամավոր. Ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանին հանձնել այն տարածքները, որոնք մտնում են երկրի ճանաչված սահմանների մեջ
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 16:54

Արմինֆո.Հայաստանում ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանին հանձնել այն տարածքները, որոնք մտնում են երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ։ Այդ մասին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մարտի 21-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի բացակայության դեպքում տարածքների մի մասը Բաքվի վերահսկողությանը հանձնելու ռիսկերի առկայության մասին հարցին։

Արման Թաթոյան. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 11:16

Արմինֆո. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի, այսինքն՝ Հայաստանի տարածքում են: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Սենատոր Ռենդ Փոլը ներկայացրել է Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքն արգելափակող օրինագիծ
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 13:43

Արմինֆո. Սենատոր Ռենդ Փոլը, ով աշխատում է Միջազգային հարաբերությունների կոմիտեում, ներկայացրել է օրինագիծ, որն արգելափակում է նախագահ Բայդենի առաջարկած ամերիկյան F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

2023 թվականին բանակում կոռուպցիան կրճատվել է մոտ 50%-ով. ՀՀ զինդատախազություն
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 18:55

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 27-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Կոռուպցիայի, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության գծով աճ. Սյունիքում հաշվետվություն են ներկայացրել գլխավոր դատախազին
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 13:57

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սյունիքի մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելու նպատակով, 2024 թվականի փետրվարի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրում:

ՀԲ-ի ուսումնասիրությունը վկայում է Հայաստանում միջնակարգ դպրոցների աշակերտների համար ուսումնական ծրագրի բարեփոխման նշանակալի հաջողությունների մասին
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 12:59

Արմինֆո.Համաշխարհային բանկի նոր հետազոտությունը, որը գնահատում է Հայաստանում ուսումնական ծրագրերի բարեփոխումը երկամյա փորձնական ծրագրի շրջանակներում, վկայում է, որ աշակերտները զգալի հաջողությունների են հասել ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ բնագիտության ոլորտում, ինչը համարժեք է վեց ամսվա լրացուցիչ ուսուցման: Այդ մասին նշվում է ՀԲ հաղորդագրության մեջ ։

ԱՄՆ սենատորները երկկուսակցական բանաձեւ են նախաձեռնել՝ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկայի մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջով
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 11:13

Արմինֆո. ԱՄՆ սենատորներ Էդ Մարկին եւ Բիլ Քեսիդին երկկուսակցական բանաձեւ են նախաձեռնել՝ խնդրելով հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկայի մասին՝  Արտասահմանյան օգնության մասին օրենքի 502B (c) բաժնին համապատասխան, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Գարնանը Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 11:45

Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը,  գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։

Հայաստանը 50-րդ տեղն է զբաղեցրել սոցիալական զարգացման վարկանշային աղյուսակում
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 13:28

Արմինֆո. Հայաստանը 50-րդ տեղն է զբաղեցրել սոցիալական զարգացման վարկանշային աղյուսակում (Social Progress Index 2024), որը համեմատում է աշխարհի 170 երկրներում տարբեր սոցիալական բարիքների հասանելիության մակարդակը:

Ադրբեջանական կեղծարարության նոր օբյեկտ է դարձել Հաղարծին վանական համալիրը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 14:32

Արմինֆո. Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր խորացնելով զավթողական քաղաքկանությունը: Այդ մասին հաղորդում է  «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության համահիմնադիր,  Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը՝ «Ֆեյսբուքի» էջում:

Պաշտոնական Բաքուն դիտարկում է Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 16:45

Արմինֆո.Պաշտոնական Բաքուն մտադիր է համարժեք պատասխանել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները դադարեցվել են
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 13:47

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները: Նախօրեին ԵԽԽՎ - ում ընդունված համապատասխան բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 10 - ը, 4-ը  ձեռնպահ է մնացել:

Ազատության և գեղեցկության ասպետը
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 18:30

Արմինֆո. Փարաջանովը՝ դա կինո չէ։ Դա կոլաժները չեն: Դա տեղադրումները կամ հավաքումները չեն: Դա, առաջին հերթին, մտքի ազատությունն ու գեղեցկությունն է։ Նա, ով կարողացավ ճանաչել դա, լսել և տեսնել դա, դատապարտված է հետևել գեղեցիկին. այլ ճանապարհ չկա:

Արգիշտի Քյարամյան. 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով 223 մարդ է զոհվել
 Ուրբաթ, 5 Հունվարի 2024, 11:53

Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերի 19-20 - ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք , այդ թվում՝ անչափահասներ։ Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

"Երևան" ԲԿ-ի երկու նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու համար
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:29

Արմինֆո. Ավարտվել է «Երևան» բժշկական կենտրոնի երկու նախկին տնօրենների և գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:




Մեկնաբանվողներ
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել